Արտույտների ագարակը. իտալական ֆիլմ` հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
ՄշակույթԱրտույտների ագարակը Հայոց ցեղասպանության մասին 2007թ.-ին նկարահանված իտալական ֆիլմ է: Ֆիլմը նկարահանվել է Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից:
Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է:
Ագարակում անցկացվում է ընտանիքի հոր' բարձաստիճան հոգևորականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է Թուրքական բանակի գնդապետ Արկանը, որպես Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչ: Հանգուցյալի կրտսեր որդին' Արամը ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնում գնդապետին ներկայության համար, համարելով դա երկու' հայ և թուրք ժողովուրդների բարեկամության նշան:
Հայրը ագարակը ժառանգել է ավագ որդուն' Ասատուրին, ով պետք է վերադառնա Իտալիայից Հայաստան: Նրա վերադարձին սպասում են բոլորը' Արամը և նրա կինը' Արմինեն, հորաքույր Հասմիկը և պատանի Ավետիսը, նրա քույրերը, ինչպես նաև Արամի երիտասարդ քույրը' Նունիկը, ով սիրահարված է լինում թուրք սպա Էգոնին:
Էգոնը երիտթուրքերի քաղաքական շարժման անդամ է, ովքեր պլանավորում են ստեղծել Թուրքական մեծ կայսրություն Թուրքիայում ապրող մյուս ժողովորդների ցեղասպանության միջոցով: Էգոնը սակայն հրաժարվում է մասնակցել գենոցիդին և մեկնում է ռազմաճակատ:
Զանգվածային ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվում են Ավագյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ, իսկ կանայք փոքրիկ Ավետիսի հետ (ում հագցրել էին աղջկա շորեր) թուրքական բանակի զինվորների ուղեկցությամբ հազարավոր հայ ընտանիքների հետ երկար ճանապարհորդություն են սկսում: Նունիկը պատրաստ է ամեն ինչի հանուն իր զարմիկների համար սնունդ հայթայթելու: Նա ծանոթանում է թուրք սպա Յուսուֆի հետ, ով քիչ թե շատ մարդկային էր վերաբերվում հայերի հետ, ով սկզբում խղճում է Նունիկին և օգնում, ապա սիրահարվում նրան:
Թվում է թե փրկությունը մոտ է, սակայն ոչ բոլորին է վիճակված ողջ մնալ ...