Ամուսնուց գաղտնի կուրծքը մեծացնել որոշած կինը մահացել է վիրահատական սեղանին (լուսանկարներ)
Չինաստանի Նանյան քաղաքից 28-ամյա Յան Սյուեն որոշել էր ամուսնուց գաղտնի մեծացնել կուրծքը, սակայն վիրահատության արդյունքում մահացել է վիրահատական սեղանին:
The Mirror-ը հայտնում է, որ Յանը՝ երկու 2 տարեկան երկվորյակների մայրը, օգոստոսի 18-ի առավոտյան գնացել էր Wanhe Plastic Surgery Hospital կլինիկա:
Իր մորը նա ասել էր, որ 2 ամսվա ընդմիջումից հետո գնում է կրծքի ձևի շտկման երկրորդ վիրահատությանը և որ մինչև վիրահատությունը իրեն ոչինչ չի կարելի ուտել: Իսկ ամուսնուն ընդհանրապես ոչինչ չէր ասել:
Նույն օրը՝ երեկոյան, տղամարդուն զանգահարել էին կլինիկայից և հայտնել, որ կինը մահամերձ է: Գնալով կլինիկա՝ նա տեսել էր, որ կինն անգիտակից է, «նրա աչքերից, քթից, բերանից և ականջներից արյուն էր հոսում, իսկ ամբողջ պարանոցի վրա ներարկումներից մնացած հետքեր էին»:
Մահացածի ամուսինը պնդում է, որ իրեն ցույց չեն տվել վիրահատության համար կնոջ համաձայնության մասին վկայող փաստաթղթերը: Ստորագրվել էր միայն մեկ թուղթ, իսկ, ստորագրությունն, ըստ ամուսնու, կեղծել էին:
Դեպքից հետո կլինիկան փակել են: Տեղական իշխանությունները և ոստիկանությունը դեռևս չեն նշում մահվան պատճառը: Գործը հետաքննվում է:
Այս պահին հայտնի է, որ վիրահատությունն իրականացրած կլինիկայի աշխատակիցները բավարար որակավորում չեն ունեցել, իսկ բժշկական հաստատությունում չեն եղել սարքավորումներ, որոնք կօգնեին կարգավորել վիրահատության ժամանակ ծագած բարդությունները: