Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան համաձայնագիր են ստորագրելու բրեքսիթից հետո ազատ առևտրի երկարաձգման մասին
Մեծ Բրիտանիան Հարավային Կորեայի հետ նոր համաձայնագիր է ստորագրելու, որը թույլ կտա երկրների միջև ազատ առևտուրը երկարաձգել նաև ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, հայտնում է BBC News-ը:
Համաձայնագիրը կազմվել է Հարավային Կորեայի և Եվրամիության միջև ազատ առևտրի մասին այժմ գոյություն ունեցող համաձայնագրի պայմաններին համապատասխան:
Համաձայնագիրը ստորագրելու են Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Էլիզաբեթ Թրասը և նրա հարավկորեացի գործընկեր Յու Մեն Հին:
2018 թվականին Մեծ Բրիտանիայի և Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 17,7 մլրդ դոլար:
Ներկայումս Մեծ Բրիտանիան զբաղված է իր առևտրային գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդմամբ: Այս գործընթացի ակտիվացման պատճառը ԵՄ կազմից Միացյալ Թագավորության առաջիկա դուրս գալն է, որը նախատեսված է հոկտեմբերի 31-ին: