«Տիտանիկի»՝ 14 տարվա մեջ առաջին էսքպեդիցիան «կորպուսի մասնակի փլուզում» է հայտնաբերել
«Տիտանիկի»՝ 14 տարվա մեջ առաջին էսքպեդիցիան «կորպուսի մասնակի փլուզում» է հայտնաբերել:
Ատլանտյան օվկիանոսում մոտ 4000 մ խորության վրա աղային կոռոզիան եւ մետաղ կլանող բակտերիաները մաշում են նավի կառուցվածքի մասերը, հաղորդում է AP-ը:
Սուզորդների թիմը հայտնաբերել է, որ կորպուսի աջ կողմը սկսել է փլուզվել: Պատմաբան Պակ Ստիվենսոնի խոսքով՝ նավի վիճակի վատացումը «շոկային է»:
4K որակով նավի նկարները պատմության մեջ առաջին անգամ ստացվել են էքսպեդիցիայի ժամանակ եւ կհրապարակվեն փաստագրական ֆիլմում, որը նկարահանում է Atlantic Productions-ը:
«Տիտանիկի» վիճակը ժամանակի ընթացքում շարունակում է վատանալ: Գիտնական Լորի Ջոնսոնի խոսքով՝ դա բնական գործընթացի մի մաս է:
Ընդամենը 8 օրվա ընթացքում 5 սուզում է կատարվել խորտակված նավ, որը գտնվում է Կանադայում Նյուֆաունդլենդից դեպի հարավ 596 կմ վրա:
Տիտանիկը, որը կառուցվել էր «Հարլենդ ընդ Վուլդ» նավաշինարանում, բախվել էր այսբերգի հետ 1912թ. Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորքի իր առաջին ուղեւորության ժամանակ, արդյունքում ավելի քան 1500 մարդ էր զոհվել: