Բեռլինում ավելի քան 1900 ոստիկաններ զբաղված են մարդկանց առեւտրի մասին գործի հետաքննությամբ
Բեռլինում ավելի քան 1900 ոստիկաններ մարդկանց առեւտրի մասին գործի հետաքննության կապակցությամբ հանցանշաններ են որոնում, հաղորդում է Associated Press-ը:
Չորեքշաբթի Բեռլինի դատախազությունը Twitter-ում հայտարարություն էր տարածել այն մասին, որ դաշնային ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարում քաղաքի ավելի քան 100 տներում եւ ձեռնարկություններում:
Դատախազությունը նաև նշել է, որ խուզարկությունները հիմնված են մարդկանց առեւտրի եւ շինարարության ոլորտում օտարերկրացիների աշխատանքային շահագործման մասին մեղադրանքների վրա:
Գերատեսչությունում հրաժարվել են ներկայացնել գործի մանրամասները՝ պատճառաբանելով, որ խուզարկությունները դեռեւս շարունակվում են: