Թրամփը և Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են Ռուսաստանին G7 հրավիրել
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ ցանկանում են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին: Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է CNN-ի լրագրող Քայլի Էթվուդը ՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի G7-ի առաջնորդների հանդիպմանը:
Լրագրողը նաեւ ասել է, որ առաջնորդների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է G7-ի հանդիպումը, որը շաբաթ կսկսվի Ֆրանսիայում:
Էթվուդի խոսքով, հենց Մակրոնն է առաջարկել հաջորդ տարի հրավիրել Ռուսաստանին հանդիպմանը, իսկ Թրամփը համաձայնել է:
2020 թվականին G7-ի հանդիպումը կկայանա Միացյալ Նահանգներում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից հայտարարել էր Ռուսաստանին G7 վերադարձնելու եւ G-8 ձեւաչափը վերսկսելու անհրաժեշտության մասին: