Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգության հետևանքով տուժած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Կրասնոդարի Կենտրոնական շրջանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել անձանց խմբի կողմից կատարված խուլիգանության եւ 27-ամյա տղամարդու սպանության փաստով, հայտնում է КИ News-ը:
«Մի խումբ զինված տղամարդկանց միջեւ վիճաբանության ժամանակ, որոնք խուլիգանական դրդումներով կատարել են բազմաթիվ անկանոն կրակոցներ, 2 փամփուշտով սպանվել է 27-ամյա տղամարդ: Տուժածը հոսպիտալացվել էր բուժհաստատություն»,- պարբերականին հայտնել են ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչության մամուլի ծառայությունից:
Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը, 27-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: Ներկայումս պարզվում է տուժածների ստույգ թիվը:
«Հիմա իրականացվում են քննչական համալիր գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված տեղի ունեցածի հանգամանքները եւ վիճաբանության բոլոր մասնակիցներին պարզելուն, այդ թվում՝ այն անձանց, որոնք կրակել են»,- հավելել են գերատեսչությունից:
Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 21-ի գիշերը Կրասնոդարի Ստավրոպոլյան փողոցում Վիշնյակովի շուկայի տարածքում տեղի է ունեցել զանգվածային փոխհրաձգություն: