Դանիայի թագավորական ընտանիքը չի բացառել Գրենլանդիայի վաճառքը
Դանիայի թագավորական ընտանիքի անդամները միանգամից չեն մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիան գնելու գաղափարը, հաղորդում է Newsweek-ը:
Արքայական ընտանիքը Թրամփի առաջարկը որպես հաճոյախոսություն է ընդունել, ասել է արքայադուստր Անտոնիա Շաումբուրգ-Լիպեն՝ Մարգրետ II-ի զարմիկ արքայազն Վալդեմարի կինը:
«Միայն ցանկալի տարածքներն են նման առաջարկներ ստանում»,- ասել է Շաումբուրգ-Լիպեն:
Նա նշել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը պետք է և կարող է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը: