Սա օրինական իշխանության դիրքերը թուլացնելու փորձ է, որը չի ստացվելու․ Գուրգեն Արսենյան
«Կարծում եմ, որ քաղաքական որոշումը, որը կայացվել է Ամուլսարի հանքի շուրջ, սթափ որոշում է, այսինքն՝ իշխանությունն արդեն սթափ պատկերացնում է, թե ինչ է իշխանությունը, հասունացման պահն է, երբ որ իշխանությունը գիտի, որ կարող է և պետք է ընդունել նաև ոչ պոպուլյար որոշումներ» - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը:
Ըստ բանախոսի՝ ժամանակին չպետք է թույլտվություն լիներ Ամուլսարի շահագործման համար: Մեր երկրի ներսում գտնվում են որոշակի «քավորներ», որոնք իրականացնում են նմանատիպ գործարքներ, և նրանց մշտական աշխատանքն է եղել Հայաստանը կամ որևէ բան «բիրիքով» մի տեղ վաճառելը: Ամեն բան այստեղից է սկսվել:
Տվյալ դեպքում ոսկի է. կարդյունահանենք, կտեսնենք՝ ինչքան ենք ստանում դրա դիմաց: Պայմանագիրը ՀՀ-ի հետ է:
«Հայաստանը չի արդյունահանելու, այլ մասնավոր ընկերություն է արտահանողը: Ընդհանրապես առանց հանքարդյունաբերության հնարավոր չէ կենսագործունեությունը, սակայն պետք է մի քիչ մտածել հետևանքների մասին և տեսնել, թե ՀՀ-ում ինչ դրական և բացասական հաշվեկշիռ կառաջացնի այդպիսի գործունեությունը… Եթե տեխնոգեն աղետ լինի, մենք նահանջելու տեղ չունենք»:
Դե մասնագետները հենց այդ մասին են ասում: Հազարավոր տոննաներով ցիանիդի առկայությունը առողջարանների կողքին, դա ինչքանո՞վ է տեղին:
«Ես բնապահպան չեմ, որպես քաղաքական համոզմունք ունեցող անձ՝ ես ժամանակին այդպիսի թույլտվություն չէի տա: Սակայն ՀՀ իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել պետության ստանձնած պարտավորություններին. դա հասունության վկայական է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: