Վերանայվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն եւ Պետդեպարտամենտի ծախսերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտասահմանյան պետություններին ցուցաբերվող օգնության կրճատման տարբեր տարբերակներ է դիտարկում, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը հայտնել է, որ այդ հարցով որոշում կկայացնի մեկ շաբաթից շուտ:
ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաների խոսքով՝ վերանայվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն եւ Պետդեպարտամենտի ծախսերը՝ մոտ 4,3 մլրդ դոլարի չափով արտասահմանյան օգնության համար ծախսերի կրճատման նպատակով: