Իտալացի ֆուտբոլասերը զարմացել էր, որ հայկական ֆուտբոլային խաղերը դիտելու համար տոմս գնել պետք չէ
Forever Original Իտալացի ֆուտբոլասերը, Կարին գեղագիտական համույթը և «Միկան»
Ավելի հրաշք բան լինել չի կարող, երբ դու շատ վատ տրամադրությամբ գնում ես խաղի, բայց 90 րոպեների ընքացքում տրամդրություն 180 աստիճանով լավանում է: Սկզբում քեզ միանում են քո ամենամտերիմն ընկերուհին' Օվսաննա Սիմոնյանը իր իտալացի ընկերոջ' Alex Goldsteinի հետ միասին ու քեզ այնքան են ծիծաղեցնում, որ կյանքդ երկարում է: Ի դեպ, մեր իտալացի ընկերոջ կարծիքով Հայաստանում պաշտպանություն գոյություն չունի, բայց նա հավանել էր «Միկայի» երիտասարդ պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի և դարպասապահ Արմեն Խաչատրյանի խաղը: Նա զարմացել էր, որ խաղերին այցելելու համար տոմս գնել պետք չէ և որ այդ խաղը անցկացվում էր ամենամեծ մարզադաշտում' քիչ հանդիսականների մասնակցությամբ: Նրան տպավորել էր այն, որ ընմիջման ժամանակ ելույթ ունեցավ Կարին գեղագիտական համույթը:
Դե իսկ խաղի մասին շատ բան չկա ասելու: Ամեն ինչ հիանալի էր, «Միկան» իր առաջին հաղթանակը տոնեց ու երջանկացրեց ինձ: Ինձ համար շատ հաճելի էր, որ թիմի ավագ Արմեն Պետրոսյանին հաղթանակի համար շնորհավորելուց հետո ստացա պատասխան շնորհավորանք: Նման դեպքերում ավելի շատ ես ուզում երկրպագել թիմին: «Միկայի» համար այս խաղը մի քանի առումներով տոնական էր: Շնորհավորում եմ Բարձագույն խմբի առաջնությունում իրենց նորամուտը նշած ֆուտբոլիստներ' Վլադիմիր Ուլուխանյանին և Հայկ Գալստյանին: Նաև Վարդան Մովսիսյանին ծննդյան 22-ամյա տարեդարձի համար: Ու ամենամեծ շնորհակալությունը ՊԱՐՈՆ ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԵՐ «ՄԻԿԱՅԻ» ՀԱՄԱՐ: Հրաշք թիմ ունենք: Սիրում եմ շատ ու շատ ուրախ եմ :))))))
Ալլա Զաքարյան. ֆեյսբուք