Իրանում թմրանյութերի մաքսանենգների խոշորագույն միջազգային ցանց է չեզոքացվել
Իրանի հատուկ նշանակության ջոկատը բարեհաջող հատուկ գործողությամբ վերացրել է թմրանյութերի մաքսանենգների խոշորագույն միջազգային ցանց, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Հորմոզգանի դատախազությանը:
Բարեհաջող հատուկ գործողության ընթացքում իրանական հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են Իրանի հարավում գտնվող թմրանյութերի միջազգային մաքսանենգ ցանցըը, իսկ ցանցի 13 անդամները կալանավորվել են:
Հորմոզգանի գլխավոր դատախազ Ալի Սալեհիի խոսքով՝ մաքսանենգ ցանցն ամեն տարի մոտ 200 տոննա թմրանյութեր Պակիստանի է տեղափոխել տարածքով Սիստան եւ Բելուջիստան նահանգ:
Մաքսանենգները խմբաքանակները երկիր են բերել ծովով:
Իրանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի առաջնագծում է: Իրանի ոստիկանության ջանքերի շնորհիվ ամեն տարի կանխվում եւ բռնագրավվում է ափիոնի համաշխարհային շրջանառության ավելի քան 80 տոկոսը, հերոինի և մորֆինի 40 տոկոսը:
Թմրանյութերը երկիր են բերվում Աֆղանստանից: