Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը
Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ՄԻԳ-29 ինքնաթիռի օդաչուի մարմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:
«Օդաչուի մարմինը հայտնաբերվել է», - հայտնել են գերատեսչությունում:
Ավելի վաղ ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ, Կասպից ծովում հայտնաբերվել էին վթարված կործանիչի բեկորները եւ «սեւ արկղը»: