Բորիս Ջոնսոնը նամակ է գրել Դոնալդ Տուսկին. Բեքստոպը ոչ կենսունակ և հակաժողովրդավարական է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին հայտարարել է, որ Իռլանդիայի սահմանի վերաբերյալ բեքստոպի ծրագիրը պետք է հանվի Brexit-ի համաձայնագրից, քանի որ ոչ կենսունակ է եւ հակաժողովրդավարական, հայտնում է BBC-ն:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում Ջոնսոնը նշել է, որ բեքստոպը, որի նպատակը կոշտ սահմանից խուսափելն է, վտանգում է Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացը:
Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ եթե այդ կետը հանվի, ապա բրեքսիտի համաձայանագիրը կհաստատվի բրիտանական խորհրդարանաի կողմից:
Բրյուսելը դեռ չի պատասխանել Բորիս Ջոնսոնի նամակին:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն պնդում է համաձայնագրում բեքստոպի մասին կետի պահպանման մասին ՝ հայտարարելով, որ դա չի փոփոխվի:
Հիշեցնենք, որ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը նախատեսված է հոկտեմբերի 31-ին: