Մուլտիմիլիոնատեր Էփշթեյնը կտակը ստորագրել է իր ինքնասպանությունից ընդամենը 2 օր առաջ
Ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը կտակը ստորագրել է բանտում իր ինքնասպանությունից ընդամենը 2 օր առաջ, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ այսպիսով մեծանում է մուլտիմիլիոնատիրոջ կարողության համար երկարատեւ պայքարի հավանականությունը:
Անցյալ շաբաթ ներկայացված դատական փաստաթղթերում չի հրապարակվել ժառանգորդների մասին որեւէ մանրամասն, սակայն նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 577 մլն դոլար, ներառյալ 56 մլն դոլարից ավելի կանխիկով:
Էփշթեյնը կտակը ստորագրել է օգոստոսի 8-ին, իսկ ոչ պակաս 48 ժամ հետո նա բանտախցում մահացած է հայտնաբերվել:
Կտակի առկայության մասին հայտնած առաջին լրատվամիջոցն է New York Post պարբերականը, որն այս փաստի հետ մեկտեղ հարցեր է հնչեցրել բանտում Էփշթեյնի կյանքի վերջին օրերի մասին, որտեղ նա սպասում էր անչափահասների սեքսուալ վաճառքի եւ հանցավոր համաձայնության գործով դատավարությանը:
Դատախազները երկուշաբթի փակել են Էփշթեյնի դեմ մեղադրական ակտը, սակայն հայտարարել են, որ դիտարկում են այլ մեղադրանքների առաջադրման հնարավորությունը տասնյակ աղջիկների անարգմանը օժանդակելու համար:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ 66-ամյա Էփշտեյնի մարմինը կախված վիճակում հայտնաբերել էին Մանհեթենի բանտախցում։ Ջեֆրի էփշտեյնը սպասում էր դատավճռին անչափահասների սեռական շահագործման և հանցավոր դավադրության մասին գործի շրջանակում։ Ինքը՝ ֆինանսիստը, չէր ընդունում իր մեղքը։
Ներկայումս Էփշտեյնի մահվան հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ը։ Ըստ մեղադրող կողմի՝ սեքս սկանդալում ներքաշված են բազմաթիվ հանրահայտ քաղաքական գործիչներ։