Էմանուել Մակրոնը հուսով է՝ Ռուսաստանն ու ԵՄ-ը նոր անվտանգության ճարտարապետություն կստեղծեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ը նոր անվտանգության ճարտարապետություն կստեղծեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հավատում եմ, որ մեզ կհաջողվի նոր անվտանգության ճարտարապետություն ստեղծել: Ֆրանսիան պատրաստ է դեր խաղալ այդ գործընթացում: Ես նկատի ունեմ նաեւ զինաթափումը, ինչպես նաեւ այլ հարցեր: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի միասին աշխատել մեր մայրցամաքի անվտանգության շուրջ»,- ասել է Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:
Երկուշաբթի Մակրոնը հանդիպում է անցկացնում Պուտինի հետ նախագահի ամառային ֆորտե Բրեգանսոն նստավայրում: ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահի միջեւ բանակցություններն անցկացվում են G7-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի օգոստոսի 24-26-ին Բիարրիցեում: