Իրանի ԱԳՆ-ն ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը «սադրիչ» է անվանել
Իրանի ԱԳՆ-ն ՝ Սիրիայի հյուսիս-արեւլքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մեկնաբանությունները «սադրիչ» է անվանել, հաղորդում է Tasnim-ը:
«Սիրիայի հյուսիս-արեւլքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունները սադրողական են եւ մտահոգություն են առաջացնում», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Նման միջոցները, ինչպես նաեւ ամերիկյան պաշտոնատար անձանց մյուս գործողությունները ապակայունացնում են իրավիճակը եւ վտանգավոր իրադրություն կստեղծեն՝ հաշվի չառնելով Սիրիայի ներքին գործերին միջամտությունները», - հավելել է նա:
«Սիրիայի հյուսիս-արեւլքում ամերիկացիների վարքագիծը Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է եւ հակասում է միջազգային իրավունքի նորմերին», - հավելել է Մուսավին:
«Ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսային սահմանին անվտանգության խնդիրները լուծվելու են հարեւանների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ կարիք չկա միջամտել օտարերկրյա տերությունների գործերին», - եզրափակել է նա:
Ավելի վաղ այս ամիս ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանավորվել էին ստեղծել համատեղ օպերատիվ կենտրոն Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտու համակարգման եւ կառավարման համար: