Արթուր Աթաբեկյանին գողական լիազորություններով օժտելու քութայիսյան «օրենքով գողեր» Գոչա Ալպիաձեի (Ալֆասոն) Գեորգի Նիժարաձեի նոր նախաձեռնությունը կրկին անհաջողություն է կրել
Տվերի մարզի ազատազրկման վայրում գտնվող Արթուր Աթաբեկյանին գողական լիազորություններով օժտելու քութայիսյան «օրենքով գողեր» Գոչա Ալպիաձեի (Ալֆասոն) Գեորգի Նիժարաձեի նոր նախաձեռնությունը կրկին անհաջողություն է կրել, փոխանցում է «Փրայմ Կրայմը»:
Տվերի ուղղիչ հաստատությունում գտնվելուց հետո սա Արթուրի թեկնածությունը գողական իշխանության բարձրագույն դիրքերում առաջադրելու արդեն երկրորդ փորձն է: Օգոստոսին սկզբին առաջինն արգելափակել էր Շաքրոն: Դեռեւս 2 տարի առաջ Արթուրը Դոնի Ռոստովում չէր ճանաչել գող Նոդար Ռուսթավսկուն, ով Շաքրոյի կլանի անդամն է:
Նախորդ օրը Ալֆասոնը, Նիժարաձեն եւ Մելիան, իրենց միացնելով Մոսկվայում գտնվող հայրենակցին՝ Ավտո Կոպալային, Տվերի «փոխանորդի» միջոցով Սայաթ Ռոստովսկուն են հասցրել ոչ ավելի, ոչ պակաս գողական ընտանիքի համալրման մասին՝ ի դեմս Արթուր Մոլոդոյի, կալանավորներին ցուցում տալով նրան պատշաճ կերպով վերաբերվելու մասին:
Արթուր Աթաբեկյանը Ալֆասոնի սանն է, որը Ռոստովի մարզում, ըստ նրա մտահղացման, պետք է ճնշի Նոդարի ուժեղ դիրքերը: Իրավիճակը, որի պարագայում Ալֆասոնը երկար ժամանակ չի կարողանում հասնել իր հովանավորյալի ճանաչմանը, նրան վաղուց հանգիստ չի տալիս եւ սասանում է նրա սեփական հեղինակությունը:
Մտերմանալով Գուլիի հետ (Նոդար Սալիֆով) «քութայիսցիները» սկզբում ավտոմատ հայտնվել են նրա պաշտպանության տակ, իսկ հետո սկսել են հույսը դնել նաեւ անձնական շահերի աջակցության վրա, մասնավորապես՝ Աթաբեկյանի առաջմղման հարցում: Գուլիին համարելով իրենցը՝ «քութայիսցիները» նրան ներառել են իրենց գրության մեջ, մինչեւ նրան անմիջապես ասելը, ինչպես եւ մտահղացված էր: Գուլին, սակայն, այս մասին ուշացած իմանալով՝ իր ստորագրությունը չի հաստատել եւ վրդովվել է իր կարծիքը քամահրելու պատճառով: Գուլիի խոսքով՝ հիմա նման կարգի գրավոր հայտարարությունների ժամանակը չէ, համենայնդեպս՝ Արթուրի հանդեպ Նոդարի չկարգավորված պահանջների, ինչպես նաեւ Ռուսաստանում սկսված գողերի հալածանքի պատճառով:
«Քաութայիսցիները», չթաքցնելով իրենց հիասթափությունը Գուլիի դեմարշով, պատասխանել են, որ իրենք, իբր, թքած ունեն հետախուզումների եւ օրենքների վրա, եւ որ ոմանց նման չեն պատրաստվում սսկված նստել: Դրան Գուլին պատասխանել է. «Առանց ինձ գրեք՝ ինչ ուզում եք եւ արեք՝ ինչ ուզում եք»:
«Քաութայիսցիների» դիրքում հիմա հնարավոր է անել միայն մի կանխորոշում: Առավել եւս, որ Ալֆասոնը նոր-նոր է սկսում մտնել «կնքահոր» կերպարի մեջ եւ ստեղծել սեփական շրջանակը: