Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել
Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել, ևս 8-ը վիրավորվել են:
Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան. մասնավոր միկրոավտոբուսը ուղևորություն էր կատարում Նովոսիբիրսկ -Կոչկի -Պավլոդար երթուղով:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տարածաշրջանային առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ երեք տուժածները վերակենդանմացման բաժանմունքում են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են որպես կայուն ծանր:
Եվս հինգը տարբեր վնասվածքներով գտնվում են շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ ճշտված տվյալների՝ ՃՏՊ հետևանքով տուժել է 8 մարդ, մի կին՝ ՀՀ քաղաքացի, մահացել է:
Ըստ շրջանի միացյալ հերթապահական-դիսպետչերական ծառայության՝ տուժողների թվում կան Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ: Ոստիկանները փաստի առթիվ նախաքննական ստուգում են սկսել, պարզվում են ճանապարհային վթարի հանգամանքներն ու պատճառները: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ստուգման շրջանակում նշանակվել է ավտոտեխնիկական փորձաքննություն, որը թույլ կտա պարզել վթարի պատճառները: