Պորոշենկոն՝ Ռուսաստանի «վախերի» մասին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է, իր կարծիքով, վախենում Ռուսաստանը: Համապատասխան գրությունը նա հրապարակել է Facebook-ի իր էջում:
«Ոչինչ այնպես չի վախեցնում Ռուսաստանին, ինչպես մեր միասնությունն ու վճռականությունը: Ուկրաինայի լիակատար ինտեգրացումը եվրոպական և եվրաատլանտյան համակարգին խոշորագույն սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի համար»,- գրել է քաղաքական գործիչը: