Բրեքզիթից հետո Բրիտանիան կարող է բախվել վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակասի հետ
Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական Միությունից առանց համաձայնագրի, ապա այդտեղ սպասվում է վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակաս: Այդ մասին նշվում է կառավարության գաղտնի փաստաթղթերում, գրում է DW-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ը:
Փաստաթղթերում ասվում է, որ այդպիսի բրեքզիթը հղի է նավահանգիստների աշխատանքի ճգնաժամով, Իռլանդիայի հետ կոշտ սահմաններով եւ սոցիալական ապահովության նպատակով ծախսերի աճով, կիրակ՝ օգոստոսի 18-ին, գրում է պարբերականը:
ԵՄ-ից դուրս գալու մասին կանխատեսումներով Մեծ Բրիտանիայի կառավարության կազմած փաստաթղթերի աննախադեպ արտահոսքն ի հայտ է բերել հստակ խնդիրներ պլանավորման հարցում չնախատեսված հանգամանքների դեպքում: Օրինակ՝ Լա Մանշն անցնող բեռնատարների 85 տոկոսը կարող են պատրաստ չլինել Ֆրանսիայում սահմանն անցնելուն, գրված է փաստաթղթերում: Արդյունքում նավահանգիստներում աշխատանքի խափանումները կարող են տեւել երեք ամիս, մինչեւ տրանսպորտային հոսքի կարգավորումը:
Բրիտանական կառավարությունը նույնպես համարում է, որ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանին ստուգումներից խուսափելու հարցում նախատեսվող միջոցառումները կլինեն անիրագործելի, ինչը, հավանաբար, կհանգեցնի կոշտ սահմաններ ունենալուն: