Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը խոստովանել է, որ ինքը միասեռական է
Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը խոստովանել է, որ ինքը միասեռական է: Այս մասին նա գրել է Ottawa Citizen-ի սյունակում:
58-ամյա Ուոթսոնը պատմել է, որ երկար է պայքարել՝ որոշելու համար՝ լինել բացահայտ գեյ, և կասկածել է, թե ինչպես խոստովանությունը կազդի ընտանիքի, ընկերների և քաղաքական կողմնակիցների հետ հարաբերությունների վրա:
Նա հստակեցրել է՝ այդ մասին պատմելը «լավ է ուշ, քան երբեք»: