Քո սերը միաժամանակ ինձ դժբախտ և երջանիկ է դարձնում... Բեթհովենի նամակն իր «Անմահ սիրելիին»
«ԻՄ հրեշտակ, իմ ամեն ինչ, իմ Ես...ինչո՞ւ է խոր վիշտն այնտեղ, ուր անհրաժեշտությունն է գերիշխում ..մ՞իթե մեր սերը կդիմակայեր զոհաբերությունների գնով, ամբողջականից հրաժարվելու գնով...մ՞իթե հնարավոր է փոխել իրավիճակը, երբ դու ամբողջապես իմը չես, երբ ես ամբողջապես քոնը չեմ...ի՞նչ կյանք է սա...առանց քեզ...այդքան մոտ..այդքան հեռու...այսքան արցունք և կարոտ քեզ համար...քեզ համար...քեզ համար...իմ կյանք..իմ ամեն ինչ...................»
«Նույնիսկ անկողնում իմ մտքերը թռչում են դեպի քեզ, Իմ Անմահ Սեր...մեկ լցվում եմ ուրախությամբ, մեկ՝ թախիծով այն բանի սպասումից, թե ինչ է նախապատրաստում ճակատագիրը մեզ համար...Ես կարող եմ ապրել կամ քեզ հետ, կամ ՝ չապրել բոլորովին...
Այո, ես որոշեցի թափառել քեզանից հեռու, քանի դեռ ի վիճակի չեմ լինի գալ ու նետվել քո գիրկը ...զգալ քեզ ամբողջովին իմն ու ...վայելել այդ երանությունը... Այդպես պետք է լինի... Դու կհամաձայնես դրան...Չէ՞ որ դու չես կասկածում իմ հավատարմությանը ...Երբեք մեկ ուրիշը չի տիրացել իմ սրտին, երբեք ...երբեք...երբեք...
Օ, Աստված իմ, ինչո՞ւ բաժանվել նրանից, որին սիրում ես այսքան... Ծանր է իմ կյանքը...Քո սերը միաժամանակ ինձ դժբախտ և երջանիկ է դարձնում...
Իմ հրեշտակ, եղիր հանգիստ... եղիր հանգիստ ...միշտ սիրիր ինձ... ինչպիսի խենթացնող ցանկություն ունեմ քեզ տեսնելու...Դու -իմ կյանք-Իմ ամեն ինչ...Մնաս Բարով...Սիրիր ինձ առաջվա պես...երբեք մի կասկածիր հավատարմությանս...
Հավերժ քո...հավերժ իմ ...Հավերժ ենք մենք-Մերը... »