Օբաման կասկած է հայտնել նախագահական մրցավազքին Ջո Բայդենի մասնակցության անհրաժեշտությանը. ԶԼՄ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2020 թվականի նախագահական ընտրությունների համար Ջո Բայդենի նախագահական մրցավազքի քննարկմանն ասել է, որ «նա չպետք է անի դա», հաղորդում է Fox News-ը:
«Դու չպետք է դա անես, Ջո, իսկապես պետք չէ», - The New York Times-ը մեջբերել է Օբամայի խոսքը:
The Times թերթը հաղորդում է, որ Օբաման լուրջ կասկածներ է հայտնել նախընտրական քարոզարշավի կապակցությամբ:
Ընդ որում, ինչպես նշում է հրատարակությունը, չնայած բոլոր կասկածներին, Օբաման Բայդենի քարոզարշավում շատ ավելի ակտիվ մասնակցույթուն է ունենում, քան այլ թեկնածուների քարոզարշավներում:
Բայդենը, որը մի շարք հարցումնների համաձայն, առաջ է անցնում նախագահ Դոնալդ Թրամփից, ասել է, որ չի կարողանա ներել իրեն, եթե չօգտվի Թրամփին հաղթելու հնարավորությունից: