Արտառոց դեպք Անգլիայում. փոքրիկ Ֆինլի Գրիգը լույս աշխարհ է եկել ամնիոտիկ պարկի մեջ
Անգլիայում տեղի է ունեցել արտառոց դեպք. փոքրիկ Ֆինլի Գրիգը լույս աշխարհ է եկել ամնիոտիկ պարկի մեջ՝ վախեցնելով բժիշկներին եւ հարազատ մորը:
Mirror-ը հայտնում է, որ փոքրիկի մայրը՝ Զոի Ռոբինսոնը, երեխայի ծնվելուց հետո ուշադրություն է դարձրել բուժանձնակազմի իրարանցման վրա: Նայելով նորածնին՝ կինը, իր իսկ խոստովանությամբ, ցնցվել է, քանի որ նա նման էր «Օտարի» հրեշին:
Բանն այն է, որ փոքրիկ Ֆինլին լույս աշխարհ է եկել ամնիոտիկ պարկի մեջ՝ սաղմի սաղմնային թաղանթներից մեկը: Արդյունքում բժիշկները ստիպված էին անհապաղ ոչ մեծ վիրահատություն կատարել երեխային դուրս բերելու համար:
Նման բան չափազանց հազվադեպ է հանդիպում՝ 80 հազար նորածնից մեկ դեպքում: Ուշագրավ է, որ նավաստիների շրջանում նախանշան կա, որ «շապիկի» մեջ ծնված երեխաները չեն խեղդվում, իսկ տարբեր մշակույթներում նրանք բախտավոր են համարվում: