Մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին` և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…
Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու,այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով : Գուցե նրանից է,որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր ,որ այդպես էլ չունեցա :Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն:
Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղուն հեծանիվ ունենալ.անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… Երազումս էլ էի տեսնում: Եվ վերջապես տնեցիները խոստացան ,որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մոր՝ Սանամի գլխավորությամբ, շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես ՝ ձեռքիս ինձ վստահված դրամապանակը:Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ՝ այդպես երազանքս ավելի մոտ էր թվում ինձ , ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները ՝ փոքր եղբորս՝ հպարտ- հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ,ով ժամանակ առ ժամանակ մոտենում էի ինձ ու նայելով աչքերիս մեջ, խնդրում: «Կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի ,քանի որ չէի ուզում ինձ կաշկանդել ավելորդ խոստումներով:
Ես երկար կանգնած էի խանութի ցուցափեղկի մոտ ,ուր փայլփլում էր իմ երազած հեծանիվը: Բայց խանութի դռան վրա մեծ կողպեք էր ու ինչ-որ մեկի ձեռքով անվարժ գրված թուղթը ՝ «Փակ է պատերազմի պատճառով»: Չորս ու կես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում :
Հետո՝ բազմաթիվ տարիներ անց ,տարբեր գործողումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր,կանաչ ,երկնագույն հեծանիվներ :Ու մի անգամ էլ վերցրեցի հեծանիվը նստեցի ու քշեցի հենց սենյակում:Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան . մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին ,և՛ օրորոցայինը , և՛ առաջին հեծանիվը…
Հռիփսիմե Սարգսյան