Օդեսայի հյուրանոցում մահացու հրդեհ է տեղի ունեցել. զոհվել է 8 մարդ
Օդեսայի մարզի ոստիկանությունը հոլովակ է հրապարակել, որում ցույց է տրվում, թե «Տոկիո սթար» հյուրանոցը ներսից ինչպիսի տեսք ունի հրդեհից հետո, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հոլովակը հրապարակվել է Օդեսայի ոստիկանության Youtube-յան պաշտոնական ալիքում: Հոլովակում երեւում է, որ կրակը ոչնչացրել է առաստաղը, որոշ ծածկեր եւ կահույքը: Մի քանի տեղերում առաստաղն ամբողջությամբ փլուզվել է: Հաստատության պատերը եւ հատակը ծածկված են մրով ու մոխրով:
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում այսօր գիշերը տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Պատահարի հետեւանքով զոհվել է 8 մարդ, եւս 10-ը հոսպիտալացվել է: