Մեքսիկայի նախագահը դեմ է Էլ Պասոյի հրաձիգի մահապատժին

Լուսանկարում՝ Անդրես Մանուել Լոպես Օբրադոր
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դեմ է Էլ Պասոյում հրաձգություն կատարած և նաև մեքսիկացիների սպանած մարդու հնարավոր մահապատժին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր Սահմանադրությունն արգելում է մահապատիժը, մենք ըստ մեր համոզմունքների չենք ցանկանում, որ հրաձիգի համար մահապատիժ սահմանվի»,- ասել է Լոպես Օբրադորը իր ամենօրյա ավանդական մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 3-ի առավոտյան Տեխասի 21-ամյա բնակիչը կրակոցներ էր արձակել Մեքսիկայի սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի Walmart սուպերմարքեթում: Կրակողին ձերբակալել էին, նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, ենթադրվում է, որ նա հանցագործությունը կատարել է ռասայական ատելության հիմքով. զոհվածների թվում մեքսիկացիներ կան:
Այնուհետև հաղորդել էինք, որ Տեխասյան հրաձիգի ինքնությունը հայտնի է. Դա Ալլեն քաղաքի 21 ամյա բնակիչ Պատրիկ Վուդ Կրուզիուսն է. նա տվել է խոստովանական ցուցմունքներ:
Միջադեպի հետևանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ 8 մեքսիկացիներ, 20-ից ավելին վիրավորվել: Ավելի ուշ հրաձգությամբ ևս մեկ միջադեպ էր տեղի ունեցել Օրեգոնի շրջանում Դեյթոնում, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ, ներառյալ հրաձիգը, 30-ից ավելի մարդ տուժել էր: