Ռուս պրոդյուսերները ճիշտ են համարում Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը
Ռուս պրոդյուսերները ճիշտ են համարում Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին պրոդյուսերները հայտնել են օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:
«Այն, ինչ արել են տղաները, հիանալի է: Լավ մարդկանց պետք է աջակցել, նրանք արժանի են ֆիլմի հերոս դառնալու: Տա Աստված, որ կինեմատոգրաֆիստները նրանց մասին ֆիլմ նկարահանեն»,- նշել է պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, որը վթարային վայրէջք Էր կատարել Մերձմոսկվայում, ինչպես նաև անձնակազմի մնացած անդամներին պարգևատրել է Արիության շքանշաններով:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, և օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները:
Հրապարակվել էր նաև տեսանյութ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի վթարի կադրերով :
Operativ լրատվականը փոխանցել էր նաև, որ Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք կատարած Airbus A-321 ինքնաթիռի ուղևորներին 100 հազարական ռուբլի կվճարեն :
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Ըստ վերջին տվյալների, վթարային վայրէջքի հետևանքով տուժել Է 74 մարդ, այդ թվում՝ 19 երեխա: