CNN-ը պատմել է Թրամփի վերընտրման դեպքում մղձավանջի մասին
Եթե տնտեսությունը փլուզվի, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ «Դոնալդ Թրամփի վերընտրման մղձավանջը» նյութում:
Ինչպես նշվում է, հանրապետականները մտավախություն ունեն, որ ֆոնդային բորսան անորոշ վիճակում է, և գլոբալ ռեցեսիայի հավանականությունը իրական է դառնում: Եթե տնտեսությունում անկում գրանցվի, Թրամփը կարող է հայտնվել երկրորդ ժամկետում չվերընտրված ամերիկացի նախագահների ցուցակում:
Նյութի համաձայն, տնտեսական լավ ցուցանիշները բավարար չեն լինի նրա վերընտրման համար: Ընտրողներին անհանգստացնում է նաև Թրամփի վարքագիծը և զենքի վերահսկման խնդիրը, բայց տնտեսական վատ ցուցանիշներին ներկայիս ղեկավարը չի կարողանա դիմակայել:
Հստակեցվում է, որ ամերիկացիները չեն կարող իրենց թույլ տալ ռիսկի դիմել՝ անկանխատեսելի նախագահի օգտին քվեարկելով, եթե նրանց առաջիկա չորս տարում «տնտեսական խավար» է սպասում: Չնայած ռեցեսիայի նախազգուշացնող նշաններին, ԱՄՆ-ի տնտեսությունը դեռ ուժեղ է, թեև նախընտրական քարոզարշավների ավարտին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա: Եթե ընտրությունների ժամանակ երկրում ռեցեսիա է սպասվում, ապա դեմոկրատները բոլոր հնարավորություններն ունեն Սպիտակ տունը հետ բերելու համար: