Թրամփի վարչակազմը հայտնել է Կոնգրեսին Թայվանին F-16 կործանիչները վաճառելու ծրագրի մասին
Թրամփի վարչակազմը հայտնել է Կոնգրեսին, որ պատրաստվում է վաճառել Թայվանին
F-16 կործանիչներ 8 միլիարդ դոլարով:
AP-ի հաղորդմամբ՝ վարչակազմը ոչ պաշտոնապես ծանուցել է օրենսդիրներին երթադրյալ վաճառքի մասին:
Թայվանին F-16 վաճառելու համաձայնագիրը բավականին վիճելի է, քանի որ Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու նախաձեռնությանը և, մասնավորապես, դեմ է առաջադեմ կործանիչներին:
«Այսօր վարչակազմը կարևոր քայլ է կատարել Միացյալ Նահանգների և Թայվանի ազգային անվտանգությունն ամրապնդելու գործում F-16 ինքնաթիռներ վաճառելու միջոցով»,-ասել է Թայվանի կողմնակից, սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Թեդ Կրուզը: «Հաշվի առնելով, որ Չինաստանը մեծացնում է իր ուժերը մեզ և մեր դաշնակիցներին սպառնալու համար՝ այժմ շատ կարևոր է, որ Թայվանն ունենա ինքնապաշտպանության համար անհրաժեշտ աջակցությունը»: