Թրամփի վարչակազմն ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում ցանկանում է կրճատել օտարերկրյա պետություններին հատկացվող օգնության ծավալը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում ցանկանում է կրճատել օտարերկրյա պետություններին հատկացվող օգնության ծավալը 4.3 մլրդ դոլարով: Այդ մասին գրում է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան համապատասխան վարչությունը կդիմի ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով չեղարկել ավելի վաղ օրենսդիրների կողմից ընդունված որոշումը USAID-ին 2.3 մլրդ դոլարի եւ Պետդեպարտամենտին 2 մլրդ դոլարի չափով հատկացումների շուրջ: Այդ միջոցներից 787 մլն դոլարը պետք է ծախսվեր ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային խաղաղապահական գործունեության համար, 522 միլիոնը՝ այդ կազմակերպության ընդհանուր ֆինանսավորման, եւս 364 միլիոն դոլարը՝ ՄԱԿ-ի հումանիտար եւ իրավապաշտպան ծրագրերի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ես գտնում եմ, որ գոյություն ունի երկկուսակցական, լայն տարածում ունեցող հասկացողություն, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունն եւ ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար: Այդ ընթացքում միջոցները կսառեցվեն եւ անհասանելի կլինեն մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ 2019 թվականի ֆինանսական տարվա ավարտը, որից հետո դրանք օգտագործելու թույլտվության ժամկետը կսպառվի: Ընդ որում՝ ներկայումս Կոնգրեսի երկու պալատները գտնվում են ամառային արձակուրդում եւ կվերսկսեն իրենց գործունեությունը միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթից:
Politico-ի տեղեկություններով՝ մի շարք օրենսդիրներ երկու կուսակցություններից արդեն կոչ են արել Սպիտակ տանը հրաժարվել այդ գաղափարից:
«Ես գտնում եմ, որ գոյություն ունի երկկուսակցական, լայն տարածում ունեցող հասկացողություն, որ այդ միջոդներն անհրաժեշտ են ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունն եւ ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար»,-թերթը մեջբերում է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատից Նիթա Լոուի (Նյու Յորք նահանգից դեմոկրատ) խոսքերը:
2018 թվականին ամերիկյան վարչակազմը ծրագրել էր այդօրինակ քայլ, սակայն վերջնարդյունքում հրաժարվել դրանից՝ բախվելով դեմոկրատների եւ հանրապետականների քննադատությանը, նշում է Politico-ն:
Օգոստոսի սկզբին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է 2-4 մլրդ դոլար, որոնք հատկացվել էին USAID-ին եւ Պետդեպին միջազգային կազմակերպություններն ու խաղաղապահ առաքելությունները, թմրանյութերի դեմ պայքարը, առողջապահության ոլորտը ֆինանսավորելու, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների զինված ուժերին աջակցելու նպատակով: Այդ որոշումն ընդունվել էր հատկացված ֆոնդերում ստուգումներ անցկացնելու համար: Օգոստոսի 10-ին Politico-ն տեղեկացրել էր, որ միջոցները կրկին արգելափակվել են: