Ամերիկյան ներդրումներով կկառուցվի Վրացական Անակլիա ավանում նավահանգիստը
Վրացական Անակլիա ավանում նավահանգիստը կարող է դառնալ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կարևոր մասը: Այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը՝ հայտնում է Վրացական հեռուստատեսության առաջին ալիքը:
Ըստ Ռուդի՝ Անակլիայում նավահանգստի նախագծի իրականացումը կարևոր գործիք է Վրաստանի տնտեսական զարգացման համար: Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ նավահանգիստը կկառուցվի ամերիկյան ներդրումներով: