Զավեշտալի աֆորիզմներ տղամարդկանց մասին
Տղամարդը երգում է 3 դեպքում. երբ ամեն ինչ վատ է' տխրությունից, երբ ամեն ինչ լավ է' ուրախությունից, և երբ ամեն ինչ նորմալ է' ուղղակի ձանձրույթից:
Տղամարդուն տղայից կարելի է տարբերել միայն խաղալիքների գներով:
Տղամարդը, եթե նույնիսկ հասկանար, թե ինչ է մտածում կինը, միևնույն է' չէր հավատա:
Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է։
Տղամարդը վազում է կնոջ ետևից, քանի դեռ կինը չի բռնել նրան:
Տղամարդիկ մոռանում են ամեն ինչ, այն դեպքում, երբ կանայք ոչինչ չեն մոռանում։ Հենց այդ պատճառով էլ սպորտային մրցումների հեռարձակման ժամանակ հաճախ են ցուցադրում կրկնություններ։