ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը, որը Դանիային է պատկանում
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը, որը Դանիային է պատկանում։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
Նշվում է, որ նախագահը բազմիցս հետաքրքրվել է աշխատակիցներից՝ արդյոք ԱՄՆ-ն կարող է գնել Գրենլանդիան։ Բացի այդ, Թրամփը լսել է նաև քննարկումները՝ կղզու պաշարների և աշխարհաքաղաքական նշանակության վերաբերյալ։
Նախագահը հանձնարարել է տվյալ նախագծի իրավական փորձաքննություն իրականացնել։
Թրամփի որոշ խորհրդականներ նրա նախագիծը տնտեսապես նպատակահարմար են անվանել, մյուսների կարծիքով՝ դա ընդամենը նախագահի «ակնթարթային հետաքրքրությունն է»։