Գերմանիայում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մանկական տակդիրների մեջ 20 հազար եվրո թաքցրած թուրքի
Գերմանիայում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մանկական 2 տակդիրների մեջ 20 հազար եվրո թաքցրած թուրքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Stuttgarter Nachrichten-ին:
Հաղորդվում է, որ 32-ամյա թուրք տղամարդուն կանգնեցրել են Շտուտգարտի օդանավակայանում: Նա ցանկացել է լքել բեռների ստացման գոտին կանաչ միջանցքով եւ փորձել է խուսափել մեծ գումարների հայտարարագրումից:
Հաղորդագրության համաձայն՝ տղամարդուն հաջողվել է ապացուցել, որ այդ գումարը նա տանում է Գերմանիայում բնակվող իր հայրենակիցների համար, եւ մաքսային ծառայությունը դրա համար փողերի հնարավոր լվացման մասին գործ չի հարուցել: Այդուհանդերձ, տղամարդը ստիպված է եղել 3,6 հազար եվրոյի չափով տուգանք վճարել: