Երեխաները, ովքեր շփվում են կատուների և շների հետ, քիչ են հիվանդանում
Այն երեխաները, որոնք ապրում են այնպիսի ընտանիքներում, որտեղ կենդանիներ են պահում, քիչ են հիվանդանում, իսկ եթե հիվանդանում են, շուտ են ապաքինվում: Ֆինլյանդիացի գիտնականները պարզել են, որ կենդանիների հետ շփում զարգացնում է մարդու իմունային համակարգը: Գիտնականները հետազոտություն են կատարել, ըստ որի՝ պարզվել է, որ ինչքան հաճախակի են երեխաները շփվում կենդանիների հետ, այդքան ավելի արագ են նրանք ապաքինվում և շատ քիչ դեղ են ընդունում:
Գիտնականները պարզել են, որ այն երեխաները, ովքեր կենդանիների հետ են շփվում զերծ են մնում նաև վարակիչ հիվանդություններից: Դրա պատճառն այն է, որ կենդանիները իրենց մեջ են կլանում այդ հիվանդությունները՝ չթողնելով, որ այն փոխանցվի երեխաներին: