Քորթնի Քարդաշյանը չի վախենում ցույց տալ ձգվածքները (լուսանկարներ)
Քարդաշյան քույրերին հաճախ են «բռնացնում» նկարները մշակելիս, ինչի հետեւանքով նրանք հաճախ են քննադատության ենթարկվում։ Իսկ 40-ամյա Քորթնի Քարդաշյանը որոշել է «չթաքնվել» եւ ցույց տալ՝ ինչպիսինն է մարմինն իրականում։
Երեք երեխաների մայրը լուսանկար է հրապարակել, որում լողազգեստ է կրում։ Նրա երկրպագուները նկատել են, որ Քորթնին ֆոտոշոփով չի հեռացրել ազդրին երեւացող զոլերը։
«Ուրախ եմ, որ դու համարձակվել ես ցույց տալ ձգվածքները։ Հպարտանում եմ քեզանով», «Երբ լուսանկարում ձգվածքներ ես տեսնում, հասկանում ես, որ դա սովորական բան է», «Դու համարձակ ես ու ազնիվ, կեցցես»,- մեկնաբանություններում գրել են Քորթնիի հետեւորդները։ Ի պատասխան մեկնաբանություններից մեկի Քիմ Քարդաշյանի քույրը խոստովանել է, որ «սիրում է փոքրիկ զոլերն» իր մարմնին։