Հրապարակվել է տեսանյութ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի վթարի կադրերով
Մոսկվայի մոտ վթարային վայրէջքից հետո հոսպիտալացվել է 10 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ տարածքային վարչությանը:
«Տուժածների թիվը հասել է մինչեւ 10-ի, երեքը երեխաներ են: Նրանց տեղափոխում են Ռամենսկու ԲԿ»,- ասել են վարչությունից:
Տուժածների մոտ առկա էին սալջարդեր և քերծվածքներ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդեց, որ Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, և օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները:
Ուղևորներին տարհանել են փչովի սանդուղքներով: Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը օդաչուներին հերոսներ է անվանել՝ նշելով, որ նրանց վարպետությունն ու դիմացկունությունը օգնել են փրկել մարդկային կյանքերը: