Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է գերձայնային զենք ստեղծելու համար ԱՄՆ-ից տեխնոլոգիաներ գողանալու մեջ
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ռուսական կողմն ԱՄՆ-ից շատ տեխնոլոգիաներ է գողացել, ներառյալ՝ գերձայնային զենք ստեղծելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնի է, որ Բոլթոնն այդ մասին ասել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել Սևերոդվինսկի կրակարանում միջադեպը։ Նա ասել է, որ ռուսական կողմը պաշտպանության համար բավականին միջոցներ է ծախսում՝ ԱՄՆ-ից գողացած տեխբնոլոգիաներով զինանոց ստեղծելով։
Բոլթոնի կարծիքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ից գաղափարներ է վերցրել և գերձայնային թռչող սարքերի ու թևավոր հրթիռների նոր տեսակներ ստեղծել։