Պուտինը և Կիմ Չեն Ընը միմյանց շնորհավորանքներ են հղել՝ խորհրդային զինվորների կողմից Կորեայի ազատագրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միմյանց շնորհավորանքներ են հղել՝ խորհրդային զինվորների կողմից Կորեայի ազատագրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ները։
Որոշ տվյալներով՝ Պուտինը հայտարարել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցում վստահ լինելու մասին, ինչը նաև Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելուն կծառայի։
Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ երկու երկրների երկխոսությունը կշարունակվի և հիմնված կլինի այս տարվա ապրիլին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Ես վստահություն եմ հայտնում այն հարցում, որ երկու երկրների բարեկամական և համագործակցային հարաբերությունները անվերջ կընդլայնվեն»,-գրել է Պուտինին Կիմ Չեն Ընը։