ԱՄՆ 13 նահանգների ներկայացուցիչներ կվիճարկեն մուտքի արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ Թրամփի որոշումը
ԱՄՆ 13 նահանգների ներկայացուցիչներ՝ Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆերգյուսոնի գլխավորությամբ, նախագահ Դոնալդ Թրամփի՝ ոչ մեծ եկամուտ ունեցող մարդկանց մուտքի արտոնագիր տրամադրելու մասին որոշման հետ կապված հայց են ներկայացրել։ Այս մասին գրում է The Hill-ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Նշվում է, որ հայցը ներկայացրել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարություն։ Տեքստում ասվում է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է մուտքի արտոնագիր միայն հարուստներին տրամադրել։
Ֆերգյուսոնի խոսքով՝ Թրամփի և նրա վարչակազմի այդպիսի որոշումը կարող է շատ մարդկանց երազանքներ կործանել, ովքեր ցանկանում են ամերիկացի դառնալ, ինչպես նաև վնասել արդեն երկրում ապրողներին՝ նրանց առանց տան և բժշկական օգնության թողնելով։
Հայցն աջակցել է Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ ԱՄՆ-ի միգրացիոն իշխանությունները ամերիկյան քաղաքացիության ստացումն արտոնություն են անվանել :