Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է այնտեղ թռչուն ընկնելու պատճառով. Օդանավում եղել է 234 մարդ
Ա-321 օդանավը օդ բարձրանալուց հետո կոշտ վայրէջք է կատարել Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայություններից:
Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է այնտեղ թռչուն ընկնելու պատճառով:
Օդանավում կար 234 մարդ: Նրանց տարհանել են, տուժածներ չկան:
ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է, որ թռիչիքի ժամանակ շարժիչն այրվել է, շտապ վայրէջքից հետո Ա-321-ը թռիչքուղուց դուրս է սահել: Գերատեսչությունից հայտնել են, որ բոլոր ուղևորները օդանավից դուրս են բերվել, տուժածներ չկան:
Կրակի մարումը կատարում են օդանավակայանի արտակարգ ծառայությունները: