Տնից 2 մանկահասակ եղբայրների փախուստի պատճառով ծնողները ստիպված են եղել խոշոր գումար փոխհատուցել
Տնից 2 մանկահասակ եղբայրների փախուստի պատճառով ծնողները ստիպված են խոշոր գումար փոխհատուցել
Գերմանիայի Կուլբախ քաղաքում 2 մանկահասակ եղբայրներ տնից փախուստի են դիմել, ինչի պատճառով նրանց ծնողները ստիպված են 15 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել, հաղորդում է AP-ը:
4 և 6 տարեկան երեխաները փախուստի են դիմել երկուշաբթի ցերեկը: Նրանք ընթացքում գողացել են հարեւանի գազօջախի այրիչն ու հրկիզել են նրա ավտոտնակը: Բացի այդ, նրանք հեղեղել են մյուս հարևանի նկուղը, գողացել աերոզոլային բալոնն ու սպիտակ լաքով ներկել դռներն ու մյուս հարևանների ավտոմեքենաները:
Նրանք մոտ 15 հազար եվրոյի վնաս են հասցրել, որը պետք է վճարեն նրանց ծնողները: Արդյունքում ոստիկանությունը բռնել է չարաճճիներին, ապա տղաների հետևից եկել է նրանց մայրը: