Մեծահասակների շփումն իրենց թոռնիկների հետ նպաստում է կյանքի երկարացմանը. գիտնականներ
Բոստոնի քոլեջի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ թոռնիկների շփումը տատիկների և պապիկների հետ օգտավետ է և' թոռնիկների, և' տատիկների համար:
Գիտնականների կարծիքով' այն ընտանիքներում, որտեղ երեխաներն ապրում են տատիկների և պապիկների հետ մեկ տանը, կարևոր է նրանց հարաբերությունները: Սովորաբար, մեծահասակները երես են տալիս թոռնիկներին և թույլ են տալիս նրանց անել այն, ինչը ժամանակին թույլ չեն տվել անել իրենց երեխաներին:
Ըստ գիտնականների' մեծահասակները թոռնիկների հետ շփվելիս երջանկանում են և հաճախ ժպտում, երբեմն իրենց զգում երիտասարդ: Իսկ ժպիտը երկարացնում է կյանքը: Իսկ թոռնիկները փոխարենը պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց տատիկներին և պապիկներին և թույլ չտան, որ նրանք իրենց միայնակ զգան: