ԱՄՆ ավիացիոն իշխանություններն արգելել են MacBook Pro մի շարք նոթբուքերի փոխադրումը
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) օդանավերով 2015-2017 թվականների MacBook Pro նոթբուքերի որոշ մոդելների փոխադրման արգելք է սահմանել՝ այս համակարգիչների մարտկոցների բռնկման վտանգի մասին Apple ընկերության հայտարարությունից հետո, հայտնում է Hill պարբերականը՝ վկայակոչելով վարչության հայտարարությունը:
Հունիսին Apple ընկերությունը հայտարարել էր, որ 2015-2017 թվականներին վաճառքում հասանելի MacBook Pro նոթբուքերի մի մասը հետ է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Պոտենցիալ խոցելի են ճանաչվել նոթբուքերի 15-դյույմանոց մոդելները՝ Retina դիսփլեյով, որոնք թողարկվել են 2015-ի կեսին:
Հայտարարության մեջ նշված է, որ քաղավիացիայի վարչությունը «իրազեկված է մարտկոցները հետ կանչելու մասին, որոնք օգտագործվել են Apple-ի MacBook Pro որոշ նոթբուքերում», եւ այս մասին ծանուցել է ամերիկյան հիմնական ավիաընկերություններին: Նշվում է, որ ավելի վաղ Apple-ի նոթբուքերի փոխադրման արգելքի մասին համանման հայտարարությամբ հանդես էր եկել Եվոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը:
Ավիաընկերությունները 2016 թվականին արգելք էին սահմանել Samsung Electronics սմարթֆոնների Galaxy Note 7 մոդելների փոխադրման համար՝ հեռախոսների բռնկման դեպքերի պատճառով: