Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են միասնական էներգահամակարգի մասին
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս մասին նշվում է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել «Համակարգային օպերատորը» և «Ռոսցանցերը», իսկ Ադրբեջանի և Իրանի կողմից՝ «Ազերէներժին» և Իրանի Tavanir էլեկտրագեներացիայի, հաղորդման և դիստրիբուցիայի կառավարող ընկերությունը: