1 բաժակ ձմերուկի հյութը` մկանային ցավերի դեմ
Մարզիկները և սպորտով զբաղվող մարդիկ շատ հաճախ բախվում են մի շարք խնդիրներին: Ամենացայտուն արտահայտված խնդիրներից է մկանային ցավերը: Մկանային ցավերը մարդկանց մոտ երբեմն առաջացնում են անհարմարավետության զգացում: Նրանք ցավերի պատճաառով ուշ-ուշ են մարզվում, կամ երբեմն թողնում են սպորտը:
Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ մարզումներից հետո առաջացած մկանային ցավերը կարող է մեղմացնել ձմերուկի հյութը: Ձմերուկի հյութը պարունակում է օգտակար վիտամիններ, որոնք օգնում են հաղթահարել մկանային ցավերը:
Գիտնականները խորհուրդ են տալիս մարզումներից մեկ ժամ առաջ ըմպել ձմերուկի հյութ: Այն ոչ միայն խթանում է մարզումների ընթացքը, այլ նաև թարմություն պատճառում ողջ օրվա համար: