Սոչիում փոթորկային նախազգուշացում են հայտարարել ուժեղ շոգի պատճառով
Սոչիում փոթորկային նախազգուշացում են հայտարարել 37 աստիճան ուժեղ շոգի պատճառով, հայտնում են քաղաքային իշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքի Քաղաքացիական պաշտպանության վարչության հաղորդմամբ՝ հանգստավայրի տարածքում ուժեղ շոգ է սպասվում:
«Ուշադրություն: Փոթորկային նախազգուշացում: Առաջիկա 3 ժամերին եւ մինչեւ օգոստոսի 14-ի օրվա վերջը, ինչպես նաեւ օգոստոսի 15-ի օրվա ընթացքում հնարավոր է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ+37 С», - ասվում է հաղորդագրությունում:
Փրկարարները բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խնդրում են խուսափել արեւի տակ երկար գտնվելուց, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, խարույկներ չվառել դրա համար չնախատեսված վայրերում:
Երեքշաբթի Տուապսեում անտառային հրդեհ էր բռնկվել: Բռնկումը տեղայնացել էր 0,8 հա մակերեսում: Այն կարողացել էին մարել ՌԴ ԱԻՆ ավիացիայի ներգրավմամբ: