Սպիտակ տան պաշտոնական էջի լուսանկարում դոլարի և յուանի հետ պատկերված է հայկական 100-դրամանոց թղթադրամ
Սպիտակ տան Facebook-յան պաշտոնական էջում հրապարակվել է հղում հրապարակմանը, որում որպես նկարազարդում օգտագործված է ազգային արժույթների պատկերներով կոլաժ:
Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան եւ ստորին աջ անկյունում՝ հայկական դրամ:
«Ես չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը նյութ է հրապարակում, որում օգտագործված են դոլարի, յուանի եւ շրջանառությունից դուրս եկած հայկական դրամի պատկերները: Մեր փողը մի խառնեք ձեր առեւտրային պատերազմներին»,- Facebook-ի իր էջում նշել է հայ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Սպիտակ տան պաշտոնական էջի լուսանկարում դոլարի եւ յուանի հետ պատկերված է հայկական 100-դրամանոց թղթադրամ, որն արդեն շրջանառությունից դուրս է եկել: